Վեց նոր թունել՝ Վերին Լարսի թողունակությունն ավելացնելու համար

25.10.2018 | 18:04 Գլխավոր էջ / Նորություններ /
#Վերին Լարս #ՊԵԿ
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը եւ Հայաստանում Վրաստանի դեսպան Գիորգի Սագանելիձեն այսօր քննարկել են Վերին Լարսի ճանապարհի թողունակությունն ավելացնելու նպատակով վեց թունելի կառուցման հնարավորությունը։

ՊԵԿ-ում նշել են, որ հայկական կողմը ցանկություն է հայտնել մասնակցելու թունելների նախագծային աշխատանքներին՝ հայաստանյան տնտեսվարողների համար բարենպաստ պայմանների ապահովման նպատակով:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել Հայաստանի եւ Վրաստանի միջեւ հարկային եւ մաքսային ոլորտներում հետագա փոխգործակցությունը:
Դիտում՝ 2905

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW