ՊԵԿ-ը մտադիր է ID քարտերը դարձնել կուտակային

05.11.2018 | 16:09 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #ID քարտ
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն մտադիր է փոփոխություններ կատարել Հարկային օրենսգրքում, որի արդյունքում ID քարտերը (նույնականացման քարտերը) կծառայեն նաեւ որպես կուտակային քարտեր ու կօգտագործվեն առեւտրի կենտրոններում։

ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջի համաձայն՝ այս մասին տեղեկացրել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

«Մենք բոլորին կբաժանենք ID քարտը կարդալու սարքավորում, հաշվիչ դրամարկղային մեքենան կիդենտիֆիկացնի գնորդին, ու երբ դուք կգնաք օրվա հացը գնելու, հարկային համակարգում դա կգրանցվի որպես գնված արժեք։ Տարվա ընթացքում որքան գնումներ որ կատարենք, դրա համար առաջին տարում 1%-ը, երկրորդ տարում՝ 2%-ը, երրորդ տարում ամբողջ տարվա առեւտրի 3%-ը կվերադարձնենք քաղաքացուն»,- ասել է Դավիթ Անանյանը։

Banks.am-ը նշում է, որ ID քարտը տրամադրվում է 18-65 տարեկան ՀՀ քաղաքացիներին։
Դիտում՝ 1956
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW