Երեւանում կանցկացվի Chainpoint 18 բլոկչեյնի միջազգային համաժողովը

09.11.2018 | 16:30 Գլխավոր էջ / Նորություններ /
#Chainpoint #Noor բլոկչեյնի հայկական ասոցիացիա
Նոյեմբերի 14-15-ը Երեւանում կանցկացվի Chainpoint 18 միջազգային բլոկչեյն համաժողովը, որն ավելի քան 20 երկրներից կհյուրընկալի 35-ից ավելի խոսնակների եւ շուրջ 350 մասնակիցների:

Միջոցառումը կազմակերպում է Noor բլոկչեյնի հայկական ասոցիացիան:


Համաժողովի նպատակն է բլոկչեյնի համաշխարհային համայնքին ներկայացնել Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգը, բարենպաստ գործարար միջավայրը եւ զարգացման հնարավորությունները, ինչպես նաեւ հարթակ ստեղծել արդյունավետ երկխոսությունների համար։

Երկօրյա ծրագիրը ներառում է պանելային քննարկումներ, բլոկչեյնի նորարար կիրառությունների վերաբերյալ ներկայացումներ եւ ICO հատված, որի ընթացքում նոր նախագծերին հնարավորություն կընձեռնվի ներկայացնել իրենց գործունեությունը։


Հյուրերի շարքում կլինեն մի շարք պետությունների բլոկչեյնի ասոցիացիաների ղեկավարներ, կիբերանվտանգության ոլորտի ճանաչված փորձագետներ, բլոկչեյն տեխնոլոգիայի նորարարներ, միջազգային իրավաբաններ, ներդրողներ ու ներդրումային հաստատությունների, ինչպես նաեւ հարակից ոլորտների առաջատար ներկայացուցիչներ։

Քննարկվելու են բլոկչեյնի զարգացման հեռանկարները տարածաշրջանում եւ Հայաստանի դերն այդտեղ, թվային ծառայությունները, օրենսդրական կարգավորման մոտեցումները, ներդրումային նոր գործիքները եւ այլն:
Դիտում՝ 2121

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW