Nooor բլոկչեյնի հայկական ասոցիացիայի եւ Բելառուսի բլոկչեյն ասոցիացիայի, ինչպես նաեւ Միացյալ Նահանգների եւ Նեւադա նահանգի բլոկչեյնի ասոցիացիաների միջեւ վերջին ամսում ձեռք են բերվել պայմանավորվածություններ, որոնց շուրջ կնքվել են համագործակցության հուշագրեր:Nooor-ում նշել են, որ համագործակցությունը կծավալվի հետեւյալ ուղղություններով ձեւավորած համաձայնություններն ամրապնդելու նպատակով՝- Ներդրումների խթանում բլոկչեյն լուծումներ կիրառող եւ այլ նորարական ընկերություններում ու կառույցներում,- Բիզնեսների միջեւ կապի ու համագործակցությունների ստեղծում եւ դեպի միջազգային շուկա ուղիների ու հարթակների մշակում,- Փորձնակների, ստարտափների, ձեռներեցների, կազմակերպությունների, ներդրողների եւ այլ կառույցների համընդհանուր տվյալների բազայի մշակում,- Փորձի փոխանակման, հետազոտական, կրթական եւ այլ միջազգային ծրագրերի իրագործում, աշխատանքային խմբերի ու միջոցառումների կազմակերպում,- Նորարար տնտեսական միջավայրի ձեւավորում՝ բլոկչեյն լուծումների կիրառությամբ՝ կրիպտոարժույթների գլոբալ դաշտին հեշտ ինտեգրվելու նպատակով:«Սա լավ հնարավորություն է տեղի կազմակերպությունների, ընկերությունների ինչպես նաեւ անհատների համար բլոկչեյնի միջազգային համայնքում ընդգրկվելու, գործունեություն ծավալելու եւ իրենց պոտենցիալն ընդլայնելու համար»,- նշել է Nooor-ի նախագահ Վիգեն Առուշանյանը: 08.05.2018 | 15:56 Վիգեն Առուշանյան. Բլոկչեյնը բացառում է մանիպուլյացիաները քվեների հետ «Հայաստանը հիանալի հնարավորություններ ունի բելառուսական ընկերություններում փոխշահավետ աշխատատեղերի ստեղծման եւ մասնագետների վերապատրաստման հարցում»,- ասել է Բելառուսի բլոկչեյնի ասոցիացիայի տնօրեն Ստանիսլավ Բասկոն: 30.04.2018 | 17:06 Nooor-ն առաջարկում է ընտրությունները կազմակերպել բլոկչեյնի միջոցով Չսահմանափակվելով ներկայիս գործընկերների ցանկով (որոնց թվում են Կրիպտոարժույթների ու բլոկչեյնի միջազգային ապակենտրոնացված ասոցիացիան (IDACB), Կրիպտոարժույթների եւ բլոկչեյնի ռուսական ասոցիացիան (RACIB), Հայաստանում մտավոր սեփականության իրավատերերի ակումբը)` Nooor-ը շարունակում է նոր համագործակցությունների շուրջ աշխատանքները: Tweet Դիտում՝ 2276