Նիկոլ Փաշինյանը կրկին չընտրվեց վարչապետ

01.11.2018 | 16:15 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան
ՀՀ Ազգային ժողովն այսօր կրկին Նիկոլ Փաշինյանին չընտրեց վարչապետ:

Նրա թեկնածությանը կողմ եւ դեմ քվեարկողներ չեն եղել։ Ձեռնպահ է քվեարկել 13 պատգամավոր։


ՀՀԿ, «Ծառուկյան» եւ ՀՅԴ խմբակցությունները քվեարկությանը չեն մասնակցել, «Ելք»-ը ձեռնպահ է քվեարկել:

Ազգային ժողովում ՀՀ վարչապետի ընտրության առաջին փուլը տեղի էր ունեցել հոկտեմբերի 24-ին եւ առաջադրված միակ թեկնածու՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը չէր ընտրվել:

ՀՀ սահմանադրության համաձայն՝ Ազգային ժողովը կարձակվի իրավունքի ուժով։

Նիկոլ Փաշինյանն այսօր ավելի վաղ հայտարարել էր, որ «պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացնել 2018թ. դեկտեմբերի 9-ին»։
Դիտում՝ 9036

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW