Նիկոլ Փաշինյանը չընտրվեց վարչապետ

24.10.2018 | 16:14 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #Ազգային ժողով
ՀՀ Ազգային ժողովն այսօր Նիկոլ Փաշինյանին չընտրեց վարչապետ:

Նրա թեկնածությանը դեմ քվեարկեց 1, ձեռնպահ՝ 11 պատգամավոր։

ՀՀԿ, «Ծառուկյան» եւ ՀՅԴ խմբակցությունները քվեարկությանը չեն մասնակցել, «Ելք»-ը ձեռնպահ է քվեարկել:

Նիկոլ Փաշինյանի թեկնածությունն առաջադրել էր «Ելք» խմբակցությունը, ՀՀԿ, «Ծառուկյան» եւ ՀՅԴ խմբակցությունները թեկնածու չէին առաջադրել:

Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնից հրաժարական էր տվել հոկտեմբերի 16-ին, որպեսզի գործող Ազգային ժողովը լուծարվի, իսկ դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացվեն:

Հոկտեմբերի 31-ին Ազգային ժողովը կանցկացնի նոր ընտրություն, եթե տապալվի վարչապետ ընտրելու նաեւ երկրորդ փորձը, ապա Ազգային ժողովը կարձակվի իրավունքի ուժով:
Դիտում՝ 8241

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW