IDBank-ը նշել է Խնայողությունների միջազգային օրը
31.10.2018 | 17:06 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ IDBank


IDBank-ի Մանրածախ բիզնեսի գծով տնօրեն Վարդան Գեւորգյանը խոսել է «Խնայողական մշակույթը Հայաստանում» թեմայով՝ փորձելով պատասխանել «Ինչպե՞ս խնայել», «Ի՞նչ գործիքներով խնայել» եւ այլ հարցերի։
Բանկում նշել են, որ «Խնայողությունների էքսպո» ցուցահանդեսում ներկայացված էին IDBank-ի խնայողական գործիքները եւ ոչ միայն: Բանկի ներկայացուցիչներն այցելուներին ներկայացրել են IDBank-ի խնայողական պրոդուկտները, դրանց առավելություններն ու առանձնահատկությունները, իսկ այցելուները մասնակցել են խաղարկության։
Խնայողությունների միջազգային օրվան ընդառաջ էլ IDBank-ն ընդունել էր ԿԲ-ի կողմից կազմակերպվող ֆինանսական շրջագայության մասնակիցներին։ 50-ից ավելի մասնակցի համար բանկում կազմակերպվել է սեմինար-քննարկում եւ շրջայց ստորաբաժանումներով։ Կարեւորելով խնայողությունների մասին հասարակության իրազեկվածությունը բարձրացնելու անհրաժեշտությունը՝ մասնակիցներին ներկայացվել են բանկային խնայողական գործիքները՝ հնարավորություն տալով յուրաքանչյուր այցելուի կողմնորոշվել իրեն առավել հարմար գործիքի ընտրության հարցում։ Ֆինանսական շրջագայության մասնակիցները նաեւ հուշանվերներ են ստացել բանկի կողմից։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: