Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ առաջիկայում ստորագրվելիք ֆինանսավորման համաձայնագրի շրջանակում դրամաշնորհ կտրամադրվի նաեւ գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերին։Նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ գումարն ուղղվելու է Հայաստանի հյուսիսային շրջանների՝ Լոռու, Տավուշի, Շիրակի մարզերի զարգացմանը։ ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը ՀՀ-ում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Գոնզալո Սեռանո Դե Լա Ռոսայի եւ միջազգային օգնության/համագործակցության պատասխանատու Անդրեա Բաջիոլիի հետ հանդիպմանն ընդգծել է ֆինանսավորման ուղղություններն ու ծրագրերը հստակեցնելու անհրաժեշտությունը։Նա կարեւորել է ենթակառուցվածքների զարգացումը ու միջին եւ մեծ ագրոբիզնեսներին աջակցությունը, որոնք լոկոմոտիվի դեր կկատարեն նաեւ փոքր տնտեսությունների առաջմղման համար։ 30.10.2018 | 10:28 Գյուղապահովագրության ներդրման փորձնական ծրագրին €10 մլն կուղղվի Գեղամ Գեւորգյանը տեղեկացրել է, որ ավարտին են մոտենում գյուղատնտեսության քաղաքականության հայեցակարգի մշակման աշխատանքները։ Նա կարեւորել է կապիտալի սուբսիդավորումը, գյուղտեխնիկայի պարկի թարմացումը, ոռոգման համակարգերի արդիականացումը, ագրոմարքեթինգի ուժեղացումը, գյուղատնտեսական հողերի գոտիավորումն ու քարտեզագրումը՝ առավել արդյունավետ գյուղատնտեսություն վարելու նպատակով։Նախարարի պաշտոնակատարը կարեւորել է նաեւ դոնոր-գործընկերների ներդրումն այդ ռազմավարության մշակման աշխատանքների հարցում: Tweet Դիտում՝ 1789