ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը հանդիպել է Կենտրոնական բանկի ներկայացուցիչների հետ՝ մեկնարկող գյուղատնտեսության ապահովագրության փորձնական ծրագրին առնչվող հարցերը քննարկելու նպատակով:ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում նշել են, որ ապահովագրական պիլոտային ծրագրում առավել նպատակահարմար է համարվել ներառել բնակլիմայական ռիսկերից Հայաստանին առավել բնութագրական կարկտահարությունն ու ցրտահարությունը:Փորձնական ծրագրի ընթացքում KfW բանկի կողմից կտրամադրվի €5 մլն եւ նույնքան էլ կլինի համաֆինանսավորում պետական բյուջեից, որը կուղղվի ապահովագրական վճարների սուբսիդավորմանը: Առանձին անդրադարձ է կատարվել ծրագրի շրջանակում վնասի գնահատման չափորոշիչների եւ մեթոդաբանության մշակմանը, «Նարմա» բյուրոյի ստեղծմանը, որի հիմնական նպատակը կլինի այդ ապահովագրական պրոդուկտների եւ բնածին աղետների վնասների գնահատման համակարգումը:Կողմերը համակարծիք են եղել, որ անհրաժեշտ է պիլոտային ծրագրի նախապատրաստական աշխատանքները հնարավորինս օպերատիվ իրականացնել, որպեսզի 2019թ. սկզբում արդեն հնարավոր լինի գործարկել ծրագիրը: Tweet Դիտում՝ 1960