ONEArmenia-ի կողմից հաջողությամբ իրականացված դրամահավաքի արդյունքում Հայաստանում բացվել է գինու համտեսի առաջին սրահը։«Մոմիկ» գինու համտեսի սրահը (Wine Cube) կառուցվել է 2017թ. ONEArmenia-ի «Խաղողից մինչեւ գինի» ծրագրի շրջանակում կատարված դրամահավաքի շնորհիվ։ 15.08.2017 | 11:33 Գինու համտեսի սենյակներ. նոր բիզնես մշակույթ Հայաստանում ONEArmenia-ում նշել են, որ ծրագրի նպատակն է ոգեշնչել խաղողագործներին ու աջակցել՝ տրամադրելով նրանց անհրաժեշտ սարքավորումներ եւ գիտելիքներ, որպեսզի վերջիններս կարողանան ստեղծել գինու իրենց ապրանքանիշը։ «Մոմիկ» գինու համտեսի սրահն աշխատացնում են ամուսիններ Նվեր եւ Նարինե Ղազարյանները, որոնք խաղողագործությամբ են զբաղվում ավելի քան 20 տարի։WineWorks ընկերության (Vineyards of Armenia) հիմնադիր եւ տնօրեն Վահե Քեուշգուերյանը նշել է, որ «Մոմիկ»-ը ONEArmenia-ի, DZ Architectural Design Studio ընկերության, ինչպես նաեւ այլոց օրինակելի եւ հաջողությամբ պսակված համագործակցության արդյունք է։ 26.02.2018 | 09:58 Որակյալ գինիներ՝ ծուռումուռ այգիներից Wine Cubes նախագծի իրականացմանն աջակցել է «Մասնավոր հատվածի զարգացում եւ մասնագիտական կրթություն եւ ուսուցում Հարավային Կովկասում» ծրագիրը, որն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից: Tweet Դիտում՝ 10061