Ամերիկահայ գործարարը Հայաստանի գյուղոլորտի հետ կապված ծրագրեր ունի

29.10.2018 | 10:35 Գլխավոր էջ / Նորություններ /
#Գեղամ Գեւորգյան #Մայք Բադալյան
Ամերիկահայ գործարար Մայք Բադալյանը հետաքրքրված է Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում ներդրումներ կատարելու հեռանկարով:

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանի հետ հանդիպմանը գործարարը տեղեկացրել է, որ ներկայում ակտիվ գործունեություն է ծավալում Արցախի գինեգործության ոլորտում՝ արտադրելով «Արբա» գինիներ եւ Հայաստանում եւս մտադիր է զբաղվել այգեգործությամբ:

Բացի այդ, Մայք Բադալյանը նպատակ ունի իր լիբանանահայ գործընկերոջ հետ կազմակերպել հայկական գյուղմթերքի, մասնավորապես՝ ձկնաբուծական արտադրանքի արտահանումներ դեպի Լիբանան:

Տեղեկանալով Հայաստանում ընկուզենու այգիներ հիմնելու հյուրի ցանկության մասին` նախարարի պաշտոնակատարը նշել է, որ նմանօրինակ նախաձեռնության իրականացման արդյունքում Կոտայքի մարզի Եղվարդ համայնքում արդեն իսկ հիմնվել են «պեկան» տեսակի ընկուզենու այգիներ:


Քննարկվել են նաեւ դեպի Լիբանան հայկական գյուղմթերքի արտահանման արդյունավետ կազմակերպմանը, Հայաստանի ներդրումային քաղաքականությանը վերաբերող մի շարք այլ հարցեր:

Գեղամ Գեւորգյանը պատրաստակամություն է հայտնել հանգամանորեն ուսումնասիրել Հայաստանում ներդրումային յուրաքանչյուր առաջարկ եւ աջակցել բոլոր նախաձեռնություններին, որոնք ուղղված կլինեն Հայաստանում գյուղատնտեսության զարգացմանը:
Դիտում՝ 2196
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW