Լիբանանցի ներդրողը կընդլայնի բիզնես ծրագրերը Հայաստանում

06.03.2018 | 12:41 Գլխավոր էջ / Նորություններ /
#Սուրեն Կարայան #Նիկոլա Աբու Ֆեյսալ #պեկան ընկույզ
Լիբանանցի գործարար Նիկոլա Աբու Ֆեյսալը, որի ղեկավարած ընկերությունը Հայաստանում զբաղվում է պեկան ընկույզի մշակմամբ, մտադիր է առաջիկա տարիներին ընդլայնել բիզնես ծրագրերը Հայաստանում:

Այս մասին գործարարը նշել է մարտի 5-ին՝ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումերի նախարար Սուրեն Կարայանի հետ հանդիպմանը:

Նախարարության հաղորդագրության համաձայն՝ նախագծի առաջին փուլում 100 հա տարածքի վրա կտնկվեն 30 հազ. պեկան ընկույզի ծառեր:

Ծրագրերը նախատեսվում է իրականացնել Եղվարդում եւ Բագրատաշենում։

Բացի գյուղատնտեսական ծրագրերից, ներդրողը մտադիր է զբոսաշրջային ծրագիր իրականացնել։

Նիկոլա Աբու Ֆեյսալն ընդգծել է, որ Հայաստանը ներդրումների տեսանկյունից շատ բարենպաստ երկիր է եւ իր արտասահմանցի բոլոր գործընկերներին կոչ է արել Հայաստանում ներդրումներ անել։

Սուրեն Կարայանն էլ նշել է, որ նախարարությունը միշտ պատրաստ է աջակցել նոր ներդրումների ներգրավմանը եւ ծրագրերի իրականացմանը, ինչպես նաեւ քննարկել ներդրումային ծրագրերի մանրամասները։ 
Դիտում՝ 3084

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW