Այսօր պաշտոնապես բացվել է Կոնվերս Բանկի «Մալաթիա» մասնաճյուղը՝ Սեբաստիա փողոց, 82 շենք, թիվ 50 հասցեում: «Մալաթիա» մասնաճյուղի բացումով Կոնվերս Բանկն ընդլայնում է իր ներկայությունը Երեւանի տարածքում: «Այստեղ հաճախորդները կարող են օգտվել համալիր բանկային ծառայություններից, ինչպես նաեւ գործարքներ իրականացնել բանկի տարածքում տեղադրված բանկոմատի եւ վճարային տերմինալի միջոցով: Մասնաճյուղի աշխատանքային ժամերն են՝ երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 9:30-17:00-ը, իսկ շաբաթ օրերին՝ ժամը 10:00-14:30-ը»,- նշել են բանկում՝ հավելելով, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում է գործում նաեւ «Զվարթնոց» մասնաճյուղը, որի ծառայություններից հաճախորդները կարող են օգտվել շուրջօրյա ռեժիմով: 15.03.2018 | 17:53 Բացվել է Կոնվերս Բանկի «Երիտասարդական» մասնաճյուղը 2018թ. Կոնվերս Բանկը գործարկել է եւս երկու մասնաճյուղ՝ Երեւանում եւ Գյումրիում. գարնանը մայրաքաղաքի կենտրոնում բացվել էր «Երիտասարդական» մասնաճյուղը, իսկ ամռանը՝ տեղափոխությունից հետո, Շիրակի մարզկենտրոնում գործարկվել էր «Գյումրի» մասնաճյուղը: 17.09.2018 | 17:45 Վերաբացվել է Կոնվերս Բանկի «Գյումրի» մասնաճյուղը «Աշխարհագրության ընդլայնման ուղղությամբ աշխատանքները սրանով չեն սահմանափակվելու: Մինչեւ տարեվերջ Կոնվերս Բանկը ծրագրում է վերաբացել եւս 2 մասնաճյուղ »,- ընդգծել են բանկում:Կոնվերս Բանկը ներկայում ունի 35 մասնաճյուղ, որից 15-ը տեղակայված են Երեւանում, իսկ 20-ը՝ ՀՀ մարզերում եւ Արցախում: Tweet Դիտում՝ 20557