Սեպտեմբերի 15-ին պաշտոնապես վերաբացվել է Կոնվերս Բանկի «Գյումրի» մասնաճյուղը նոր՝ ք. Գյումրի, Երեւանյան խճուղի 7/7 հասցեում:Բանկում նշել են, որ վերաբացման արարողությանը ներկա են եղել հյուրեր Շիրակի մարզպետարանից, ՏԻՄ-երից, ինչպես նաեւ բիզնես համայնքի ներկայացուցիչներ, Կոնվերս Բանկի խորհրդի եւ Տնօրինության անդամներ:«Սա Կոնվերս Բանկի թվով երկրորդ մարզային մասնաճյուղն է, որի բացումը տեղի է ունենում այս տարի: Տեղափոխությունից հետո «Գյումրի» մասնաճյուղում ստեղծվել են բոլոր պայմանները հաճախորդներին լավագույն պայմաններում բարձրակարգ, համապարփակ բանկային ծառայություններ մատուցելու համար»,- ասել է Կոնվերս Բանկի Գլխավոր գործադիր տնօրեն Արթուր Հակոբյանը: «Տարածաշրջանային ցանցի ընդլայնումը՝ նոր մասնաճյուղերի գործարկումը, գործող մասնաճյուղերի վերանորոգումն ու պայմանների բարելավումը, պրոդուկտների եւ ծառայությունների հասանելիությունը հաճախորդներին Կոնվերս Բանկի գործունեության առաջնահերթություններից են: Մինչեւ տարեվերջ բանկը նախատեսվում է եւս մեկ մասնաճյուղի գործարկում»,- ասված է հաղորդագրությունում:Ներկայում Շիրակի մարզում Կոնվերս Բանկն ունի 3 մասնաճյուղ: Մարզում իրականացված վարկային ներդրումների պորտֆելը գերազանցում է $12,5 մլն-ին համարժեք դրամը: «Առաջիկա տարիներին մարզում բանկի գործունեության առաջնահերթություններից կլինի փոքր ու միջին բիզնեսի եւ բնակչության հիփոթեքային վարկավորումը: Բանկն իր վարկային առաջարկները կհամապատասխանեցնի տարածաշրջանի զարգացման բնորոշ ոլորտների պահանջներին՝ նախագծելով առավել մրցունակ, հարմարեցված վարկային պրոդուկտներ: Դրանք են՝ տուրիզմի ենթակառուցվածքների կառուցումը, վերականգնումը, տարատեսակ ծառայությունները, գյուղատնտեսական արտադրությունները: Շիրակի մարզում մենք արդեն իսկ ֆինանսավորել ենք ժամանակից, խոշոր ջերմոցային տնտեսության կառուցման նախագիծ, որն արդեն մեկ տարի է, ինչ հաջողությամբ գործում է: Նման ծրագրերը շարունակական են լինելու»,- նշել է Արթուր Հակոբյանը:Կոնվերս Բանկի «Գյումրի» մասնաճյուղի վերաբացումից հետո բանկի ներկայացուցիչներն ու հյուրերն այցելել են Գյումրիի Թատերական հրապարակ՝ մասնակցելու «Արգենտինական տանգոյի շաբաթ»-ի շրջանակում կազմակերպված միջոցառմանը: Tweet Դիտում՝ 26708