Բացվել է Կոնվերս Բանկի «Երիտասարդական» մասնաճյուղը
15.03.2018 | 17:53 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Կոնվերս Բանկ





Բանկում նշել են, որ նորաբաց մասնաճյուղում մատուցելու են համապարփակ բանկային ծառայություններ ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց:
«Սակայն, հաշվի առնելով մասնաճյուղի տեղակայումը, ինչպես նաեւ այստեղ մեծ թվով ուսանողների, երիտասարդ գիտաշխատողների եւ դասախոսական անձնակազմի սպասարկման հնարավորությունը, հաճախորդներին, նախ եւ առաջ, առաջարկվելու են երիտասարդների համար մշակված եւ ներդրված պրոդուկտներ՝ «Կերտի՛ր քո վարկային պատմությունը» ակցիան, վարկային, քարտային պրոդուկտներ, զեղչային եւ քեշբեք ակցիաներ»,- ասված է հաղորդագրությունում:
Բանկը պարբերաբար հանդես է գալու երիտասարդներին, ուսանողներին ուղղված առաջարկներով ու ակցիաներով, որոնցից առաջինը մեկնարկել է օրեր առաջ՝ մասնաճյուղի հաճախորդներին հնարավորություն ընձեռելով օգտվել արտոնյալ պայմաններով քարտային պրոդուկտներից, հիփոթեքային, ուսանողական, սպառողական վարկավորումից, շահավետ՝ բարձր տոկոսադրույքով ավանդից եւ այլն:
««Երիտասարդական» մասնաճյուղում կիրառված են մի շարք նորամուծություններ: Մասնավորապես, Կոնվերս Բանկի գլխավոր գրասենյակում տարիներ շարունակ հաջողությամբ գործող Convers Club-ի հաճախորդները հնարավորություն կունենան համանման միջավայրում սպասարկվել նաեւ «Երիտասարդական»-ում:
Հաջորդ նորամուծությունը մասնաճյուղի առանձնացված Cash Zone-ի առկայությունն է, որի դռները բաց են լինելու շուրջօրյա եւ ցանկացած անձ հնարավորություն է ունենալու իրականացնել արտարժույթի վաճառք, վարկի մարումներ եւ այլ վճարումներ, քարտային հաշիվներին գումարների համալրում եւ կանխիկացում»,- նշել են բանկում:
«Երիտասարդական» մասնաճյուղի ակցիաների մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: