Առաջիկայում Չինաստան կարտահանվի հայկական գինեգործական ընկերությունների արտադրած մեկ միլիոն շիշ նռան գինի: Համապատասխան հուշագիրը հոկտեմբերի 18-ին ստորագրել են Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանն ու Չինաստանի միջազգային ընկերակցության կազմակերպիչ հանձնաժողովի գլխավոր քարտուղար Յոնգան Չունը։ 18.10.2018 | 11:44 Գինու եւ կոնյակի արտադրության ծավալները կավելանան «Չինական շուկան հայկական գինեգործական ընկերությունների համար միշտ եղել է հետաքրքիր ու թիրախային, եւ այս հուշագիրը արտադրության եւ արտահանման ծավալները մեծացնելու հնարավորությունների նոր դուռ է բացում»,- ասել է Զարուհի Մուրադյանը: Չինական կողմը կարեւորել է հուշագրի ստորագրումը՝ ընդգծելով, որ այն հետագա ավելի լայն համագործակցության սկիզբն է միայն:«Մենք պատրաստ ենք աջակցել Հայաստանի արտադրողներին՝ չինական շուկայում հայկական գինիների ճանաչելիության ու ներկայացվածության բարձրացման հարցերում: Այս հուշագրով մենք նախատեսում ենք սկզբում Չինաստան ներմուծել մեկ միլիոն շիշ հայկական նռան գինի, բայց դա միայն առաջին քայլն է: Ես վստահ եմ, որ համագործակցությունը կընդլայնվի»,- նշել է Յոնգան Չուն։ Tweet Դիտում՝ 3035