ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ կառավարությունը պետք է աջակցի գինի եւ կոնյակ արտադրողներին՝ նոր շուկաներ մուտք գործելու համար։«Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովի ընթացքում մեր հյուրերին տպավորել էր հայկական գինին եւ կոնյակը։ Սա նշանակում է, որ մենք կարողացել ենք հասնել այդ խմիչքների արտադրության որոշակի միջազգային ստանդարտի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։Նրա խոսքով՝ կառավարությունը բոլոր միջոցները կձեռնարկի արտադրանքի ծավալները մեծացնելու համար։«Գինեգործությունը շատ հեռանկարային ճյուղ է։ Կոնյակի արտադրության ոլորտը, ըստ էության, համարում ենք կայացած, բայց կան խնդիրներ` կապված ոչ իրական արտադրանքի սպառման եւ տարածման հետ՝ հատկապես ԵԱՏՄ տարածքում»,- ասել է նա։Նիկոլ Փաշինյանն ընդգծել է նաեւ, որ «խաղողի այգիների մշակման կուլտուրան եւս պետք է բերել պատշաճ մակարդակի»։ Tweet Դիտում՝ 2216