Ագրոպարենային սարքավորումների լիզինգի ծրագրին 3 բանկ է միացել
10.09.2018 | 15:08 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ http://www.zoharileasing.com

Ինչպես հայտնել են գյուղատնտեսության նախարարությունում, ծրագրին միացել են Արմսվիսբանկը, Կոնվերս Բանկն ու Հայէկոնոմբանկը:
Նախարարությունում հիշեցրել են, որ սկզբնապես ծրագրի շրջանակում համագործակցության հուշագրեր էին ստորագրվել «ԱԳԲԱ Լիզինգ» ՎԿ-ի, «Հայաստանի զարգացման եւ ներդրումների կորպորացիա» ՈՒՎԿ-ի (նախկին՝ «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ) եւ «Քարդ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի հետ։
Ծրագրի շրջանակում տնտեսավարողները հնարավորություն ունեն լիզինգի պայմանագրով ձեռք բերել սարքավորումներ հետեւյալ ոլորտներում՝
- անասնաբուծություն, այդ թվում՝ տավարաբուծություն, ոչխարաբուծություն, խոզաբուծություն, թռչնաբուծություն, մեղվաբուծություն, ձկնաբուծություն, արդյունագործական գազանաբուծություն,
- բուսաբուծություն, այդ թվում՝ ջերմոցային տնտեսություն,
- սառնարանային տնտեսություն, այդ թվում` կաթի մթերման կայաններ,
- թարմ պտուղբանջարեղենի եւ հատիկաընդեղենի տեսակավորման, փաթեթա-վորման ու հատիկաընդեղենի զտման գործունեություն,
- սպանդանոցային տնտեսություն,
- ագրովերամշակող արդյունաբերություն,
- ագրոպարենային ոլորտի այլ գործունեություն:
Լիզինգը տրամադրվում է դրամով, մինչեւ 8 տարի ներառյալ մարման ժամկետով, տարեկան մինչեւ 11% տոկոսադրույքով, որի մինչեւ 7 տոկոսային կետը սուբսիդավորում է պետությունը, որպեսզի լիզինգառուի կողմից վճարվող տարեկան տոկոսադրույքը կազմի 4%: Լիզինգառուն վճարում է լիզինգի առարկայի արժեքի 20%-ի չափով կանխավճար։
Նախարարությունը տեղեկացնում է, որ ծրագիրը բաց է բոլոր ֆինանսական կազմակերպությունների համար։
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: