ԵԿԳ-ն արձագանքել է գյուղացիների դժգոհությանը

04.09.2018 | 17:34 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԵԿԳ #խաղող
Երեւանի կոնյակի գործարանն այսօր պարզաբանում է տարածել խաղողի մթերման գնի հետ կապված գյուղացիների դժգոհության վերաբերյալ:

ԵԿԳ-ն հիշեցրել է, որ գործարանն այս տարի բարձրացրել է խաղողի գինը 10 դրամով՝ դարձնելով այն 140 դրամ:


«Տվյալ գինն այն առավելագույնն է, ինչը ընկերությունը կարող է անել հնարավորինս՝ 29 000 տ գնելու պարագայում:  
 
Գնի 8 տոկոս բարձրացումը կրկնակի ծածկում է երկրում պաշտոնապես հայտարարված ինֆլյացիայի մակարդակը»,- ասված է պարզաբանման մեջ:  

Անդրադառնալով բուժանյութերի թանկացման հարցին՝ ԵԿԳ-ն նշել է, որ շարունակում է տրամադրել բուժանյութերն անցյալ տարիների գներով՝ իր վրա վերցնելով դրանց թանկացման բեռը:

Բուժանյութերի ապառիկ տրամադրման ծրագիրն այս տարի կազմել է ավելի քան 260 մլն դրամ:  

«Ինչ վերաբերում է մթերման գերիշխող դիրքին կամ գին թելադրելուն՝ հայտնում ենք, որ նման շահարկումային ձեւակերպումները չեն համապատասխանում իրականությանը: Ընկերությունը, խաղողի գնման գործընթացը կազմակերպելով բացառապես թափանցիկ, ավանդաբար պատասխանատու է եղել միայն իր հայտարարած գնի եւ քանակների համար: Ավելին՝ այս պահին կարող ենք կանխատեսել, որ հաջորդ տարվա գինը կհաշվարկվի «140 դրամ + երկրում պաշտոնապես գրանցված ինֆլյացիայի մակարդակ» բանաձեւով:

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ ԵԿԳ-ն պատրաստ է մթերել իր հետ համագործակցող բոլոր խաղողագործներից ըստ պայմանագրով ամրագրված եւ երկուստեք ընդունած պայմանների, այդուհանդերձ, եթե որեւէ մեկը ցանկություն չունի մատակարարել խաղող կամ ցանկանում է մատակարարել այլ ընկերությունների, ապա տվյալ խաղողագործների նկատմամբ, անկախ պայմանագրի համապատասխան կետերից, չի կիրառվի որեւէ տույժ կամ տուգանք»,- նշված է պարզաբանման մեջ:  

ԵԿԳ-ն ընդգծել է, որ «հայտարարում է գինը բացառապես իր կազմակերպության համար եւ պատասխանատվություն չի կրում այլ փոքր ծավալներ մթերող արտադրողների գնային շահարկումների համար»:
Դիտում՝ 2851
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW