ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր ամփոփել է գործունեության 100 օրը: Banks.am-ն ըստ թեմաների առանձնացրել է նախարարի հայտարարությունները: 30.08.2018 | 09:40 185 մլն դրամ աջակցություն՝ հողերի մշակության համար Նոր ծրագիր Շուտով ոռոգելի գյուղատնտեսության նոր ծրագիր է մեկնարկելու, որի արդյունքում կբարձրանա հողակտորի օգտագործման արդյունավետությունը։«Ըստ ծրագրի, եթե գյուղացիները միանան եւ հողերը խոշորացնեն՝ լինի դա կոոպերատիվ, գյուղացիական ասոցիացիա կամ ցանկացած այլ բան, ապա մենք կապահովենք ոռոգման կաթիլային ցանցով»,- ասել է Արթուր Խաչատրյանը: Նրա խոսքով՝ կաթիլային ոռոգման ցանցերի գրավչությունն այն է, որ «ավելանում է բերքատվությունը, բարձրանում է բերքի որակը, պարարտացումը տեղի է ունենում շատ ավելի արդյունավետ»։ «Մեծ հողակտորներ պետք է լինեն, որ այդ ծրագիրն իրականացվի»,- ասել է Արթուր Խաչատրյանը՝ նշելով, որ հողերի խոշորացումը հնարավորություն կտա վերականգնել ցանքաշրջանառությունը եւ նպաստել հողի օգտագործման արդյունավետությանը։Արթուր Խաչատրյանն ընդգծել է, որ այդ գործընթացը կազմակերպվելու է՝ պահպանելով սեփականության իրավունքը։ Հացահատիկի թանկացում Անդրադառնալով Վրաստանի կառավարության որոշմանը, ըստ որի՝ սեպտեմբերի 15-ից արգելվելու է ցամաքային ճանապարհով Հայաստան ցորենի եւ որոշ հացահատիկային կուլտուրաների ներկրումը, նախարարը հայտնել է, որ որոշ հաշվարկներով՝ հնարավոր է մինչեւ 25 դրանով թանկացում լինի։ 29.08.2018 | 17:05 Վրացական երկաթուղին ՀՀ ներկրվող ցորենի համար զեղչեր կկիրառի Նա հիշեցրել է, որ այս պահին բանակցություններ են ընթանում որոշակի զեղչեր սահմանելու վերաբերյալ։ Գյուղապահովագրության պիլոտային ծրագիր Արթուր Խաչատրյանը տեղեկացրել է, որ գյուղատնտեսության ոլորտում ապահովագրության պիլոտային ծրագիրը կմեկնարկի մյուս տարվա մարտից։«Մինչեւ տարվա վերջ կստեղծվի Ագրարային ռիսկերի կրճատման ազգային կենտրոնը (NARMA), որը կգնահատի ռիսկերը, հնարավոր վնասները եւ այլն։ Փորձնական ընտրվել են Արարատի, Արմավիրի, Շիրակի մարզերը»,- ասել է նախարարը։ 27.08.2018 | 13:35 Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել Երեւանի շուկաներից մեկում Շուկայական գներ Անդրադառնալով շուկայում լոլիկի, սմբուկի եւ տաքդեղի բարձր գներին՝ Արթուր Խաչատրյանն ասել է, որ դա պայմանավորված է ցերեկային եւ գիշերային ժամերին գրանցված բարձր ջերմային ֆոնով, ինչի արդյունքում՝ բույսերն էապես տուժել են։ Tweet Դիտում՝ 1259