ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր շրջայց է կատարել Երեւանի շուկաներից մեկում եւ հետաքրքրվել գյուղմթերքի գներով։«Եկել եմ Գումի շուկա՝ տեսնելու, թե ինչ է կատարվում գյուղմթերքի գների հետ»,-ֆեյսբուքյան ուղիղ եթերով ավելի վաղ հայտնել էր Նիկոլ Փաշինյանը:«Ահազանգեր կային, որ շուկան թանկ է։ Ցանկացա համոզվել դրանում եւ նաեւ պատճառների մասին տեղեկանալ։ Հիմնականում համոզվեցի, որ լոլիկի, վարունգի, առհասարակ այս սեզոնի բանջարեղենի գները տարօրինակ բարձր են»,- ասել է կառավարության ղեկավարը շրջայցի ավարտին:Վարչապետին զարմացրել է լոլիկի, վարունգի եւ բադրիջանի գները, որոնք տատանվել են 200-800 դրամի սահմաններում։«Լոլիկն 800 դրամո՞վ է վաճառվում, այս սեզոնին տարօրինակ է: Տարօրինակ է, որ այս սեզոնին ջերմոցի լոլիկ է հայտնվել շուկայում: Իսկ տանձը 300-ից մինչեւ 2000 դրամով է վաճառվում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։Միաժամանակ, նա ընդգծել է, որ «ներկայում խնդիր չկա գյուղմթերքի գների վրա ազդելու, սակայն երկարաժամկետ հեռանկարում պետք է փորձել որոշակի քաղաքականությամբ գները նվազեցնել»։«Շուկայում արձանագրվել է, որ խնձորը մշտապես, կայուն ընդունելի գին ունի, այսինքն` խնձորի արտադրության մեխանիզմ է ձեւավորվել։ Մենք պետք է հասկանանք, թե բանջարեղենի թանկացման խնդիրը որն է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։Նա հայտնել է, որ այսօր ավելի ուշ հանդիպում է նախատեսված Կենտրոնական բանկի նախագահի հետ, եւ թիվս այլ հարցերի, կքննարկվի նաեւ գնաճի թեման։ Tweet Դիտում՝ 5194