185 մլն դրամ աջակցություն՝ հողերի մշակության համար
30.08.2018 | 09:40 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀՀ կառավարության մամուլի ծառայություն






Կառավարության հաղորդագրության համաձայն՝ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը ներկայացրել է այդ նպատակով մշակված ծրագրի նախագիծը, որով առաջարկվում է ուղղակի աջակցություն տրամադրել որոշակի կատեգորիայի գյուղացիական տնտեսություններին:
Նախատեսվում է այն իրականացնել որպես պիլոտային ծրագիր՝ այս տարվա աշնանացանի ժամանակահատվածի համար: Նախարարը նշել է, որ խոսքը մոտ 2700 հեկտարի մասին է, եւ ակնկալվում է, որ պետական աջակցության ծավալը կկազմի մոտավորապես 185 մլն դրամ:
Ծրագրի նպատակը հանրապետությունում վարելահողերի նպատակային օգտագործման մակարդակի ավելացումն է, հացահատիկային ապահովվածության մակարդակի բարձրացումն ու տարածքային անհամամասնությունների մեղմումը:
Նախարարի խոսքով՝ գաղափարը քննարկվել է մարզային այցելությունների ժամանակ, եւ ընդհանուր առմամբ արձագանքը դրական է:
«Դիզվառելիքի, սերմացուի ծրագրերը, որոնց մասով մամուլում էլ են տասնյակ հրապարակումներ եղել՝ թե ուր են գնում եւ ոնց են գնում, պետք է ուղղակի չանել եւ տրանսֆորմացնել ուրիշ ծրագրերի»,- ասել է վարչապետը:
Պատասխանատուներին հանձնարարվել է սեղմ ժամկետում քննարկել ներկայացված առաջարկությունները, լրամշակել նախագիծը եւ վերջնական տեսքով ներկայացնել կառավարության քննարկմանը:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: