Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը մեծ չափով տույժ-տուգանք է զրոյացրել
23.08.2018 | 17:22 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ

Շուրջ 10 օրվա ընթացքում բանկը ներել է 433 վարկային պարտավորության` ավելի քան 188 մլն դրամի տույժ-տուգանք:
«Ներկայումս ակնկալվում է տուժանքների ներման ծավալի կտրուկ աճ՝ պայմանավորված Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի կողմից վերավարկավորման նպատակով առաջարկվող գյուղատնտեսական վարկերի աննախադեպ բարենպաստ պայմաններով»,- ասված է հաղորդագրությունում:
Բանկը ներկայացրել է տուժանքների ներման պայմանները։
Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը ներում է 2018թ. մայիսի 31-ի դրությամբ անհուսալի ճանաչված ֆիզիկական անձանց վարկերի տույժերը, եթե վերջիններս համաձայնում են միանվագ մարել մնացած պարտավորությունը կամ, վճարելով միայն տոկոսագումարը եւ դատական ծախսերը՝
- պարտավորվում են մինչեւ 1 տարի անտոկոս ժամանակաշրջանում մարել մնացած պարտքը կամ
- ստանում են վարկ մինչեւ 4 տարի ժամկետով (վերավարկավորման պայմանները տե՛ս ստորեւ ներկայացված աղյուսակում):
Տուժանքների ներման գործընթացը շարունակվելու է մինչեւ 2018թ. դեկտեմբերի 31-ը:
«Բոլոր այն վարկառուները, որոնք ցանկություն ունեն օգտվելու այս հնարավորությունից, պետք է այցելեն իրենց սպասարկող մասնաճյուղ, ավելի մանրամասն ծանոթանան պարտավորությունների ներման գործընթացի պայմաններին եւ դիմում ներկայացնեն»,- նշել են բանկում:
Վերջին լուրեր
28.04.2025 | 16:56 Նորություններ
28.04.2025 | 14:46 Նորություններ
PowerFull-ն այսուհետ հասանելի է բացառապես Fast Shift հավելվածում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: