Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը կզիջի վարկերի գծով կուտակված տույժ-տուգանքները

03.07.2018 | 15:50 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ #տույժ
Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը հայտարարում է, որ ս.թ. օգոստոսի 1-ից պատրաստակամ է համագործակցել բոլոր այն ֆիզիկական անձ հաճախորդների հետ, որոնք բանկում ունեն ս.թ. մայիսի 31-ի դրությամբ անհուսալի ճանաչված գյուղատնտեսական եւ սպառողական վարկեր՝ զրոյացնելու (զիջելու) համար այդ վարկերի գծով կուտակված տույժերը եւ տուգանքները:


«Վերը նշված վարկառուները պետք է այցելեն բանկի՝ իրենց սպասարկող մասնաճյուղ՝ կնքելու համար հաշտության կամ վերավարկավորման պայմանագիր, ըստ որի՝ բանկը կզիջի նախկինում կուտակված տույժերն ու տուգանքները, իսկ վարկառուն կպարտավորվի վճարել վարկի մայր գումարը նոր պայմանագրով սահմանված կարգով եւ ժամկետներում:

Վերավարկավորման պայմանագրերը կկնքվեն մինչեւ չորս տարի ժամկետով»,- ասված է հաղորդագրությունում:
Դիտում՝ 6641

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW