Պտուղ-բանջարեղենի արտահանման ծավալները, օգոստոսի 21-ի դրությամբ, արդեն գերազանցել են 2017թ. տարեկան ցուցանիշը:Ինչպես հայտնել են գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունից, օգոստոսի 21-ի դրությամբ, ըստ օպերատիվ տեղեկատվության, հանրապետությունից արտահանվել է 121 295 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ արտահանման ծավալներն ավելացել են շուրջ 49 հազ. տոննայով կամ 67,7%-ով եւ 444 տոննայով գերազանցում են 2017թ. արտահանման տարեկան ծավալները։ 11.07.2018 | 18:03 Ծիրանի արտահանման ծավալներն ավելացել են 55%-ով «Ընթացիկ տարում արձանագրվել է ծիրանի արտահանման ծավալների աննախադեպ աճ. այսօրվա դրությամբ՝ արտահանվել է 51 594 տոննա ծիրան, ինչը նախորդ տարվա մակարդակը գերազանցում է 23 120 տոննայով կամ շուրջ 81,2%-ով»,- ասված է հաղորդագրությունում: Արտահանման ընդհանուր կառուցվածքում Ռուսաստանի մասնաբաժինը կազմել է շուրջ 114 603 տոննա կամ 94,5 %, մնացածն արտահանվել է Վրաստան, Բելառուս, Ուկրաինա, Մոլդովա, Ղազախստան, Հոնկոնգ, Իրաք, ԱՄԷ, Իրան, Բելգիա, Ռումինիա, Մակեդոնիա, Քուվեյթ, Կատար եւ ԱՄՆ: Tweet Դիտում՝ 1521