Ծիրանի արտահանման ծավալներն ավելացել են 55%-ով
11.07.2018 | 18:03 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ PAN Photo

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հայտնում է, որ այդ թվում՝ արտահանվել է 44 131 տոննա ծիրան՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 19 525 տոննայի դիմաց։
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ պտուղ-բանջարեղենի արտահանման ծավալներն ավելացել են 44 636 տոննայով կամ 78,5%-ով։
«Ընթացիկ տարում արձանագրվել է ծիրանի արտահանման ծավալների աննախադեպ աճ եւ նախորդ տարի արտահանված 28 474 տոննայի մակարդակը այսօրվա դրությամբ գերազանցվել է 15 657 տոննայով կամ շուրջ 55%-ով»,- նշել են նախարարությունում։
Հայկական պտուղ-բանջարեղենն արտահանվել է հիմնականում Ռուսաստան՝ շուրջ 94 862 տոննա, մնացածը՝ Վրաստան, Բելառուս, Իրաք, Ղազախստան, Արաբական Միացյալ Էմիրություններ, Իրան, Բելգիա, Ռումինիա, Քուվեյթ, Կատար եւ ԱՄՆ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: