Զարգացման ֆրանսիական գործակալության աջակցությամբ առաջիկայում Հայաստանում կմեկնարկի «Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը ՀՀ Արարատի եւ Արմավիրի մարզերում» 10 մլն եվրո արժողությամբ դրամաշնորհային ծրագիրը:Գումարն ուղղվելու է հիմնականում մի շարք համայնքների հողերի խոշորացմանը, կաթիլային ոռոգման համակարգերի ներդրմանը, խորհրդատվական ծառայությունների մատուցմանը: Ծրագրի մասին օգոստոսի 2-ին Երեւանում կայացած հանդիպմանը խոսել ենՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը, Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը եւ Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) Հարավային Կովկասի հարցերով գրասենյակի տնօրեն Գաել Ասայագին։ «Ֆրանսիայի փորձը մեզ համար խիստ օրինակելի, այդ թվում` կոոպերացիայի բնագավառում: Կարծում եմ, այս առումով մենք դեռ շատ բան ունենք սովորելու», - ասել է Արթուր Խաչատրյանը:Նախարարը ներկայացրել է գյուղատնտեսության ոլորտի ներկայիս առաջնահերթությունները, պետության կողմից իրականացվող ագրարային քաղաքականության թիրախային ուղղություններն ու ընթացիկ ծրագրերը: Մասնավորապես, Արթուր Խաչատրյանը կարեւորել է պետական աջակցության ծրագրերում փոքր գյուղացիական տնտեսությունների ներգրավումը, բարձրարժեք գյուղմթերքի արտադրության կազմակերպումը, գյուղատնտեսական նշանակության հողերի ծավալների ավելացումն ու միավորումը եւ այդ նպատակով խրախուսման մեխանիզմների ստեղծումը։ Ոլորտի զարգացման այլ կարեւոր բաղադրիչների թվում նախարարը մատնանշել է նաեւ ինտենսիվ այգիների հիմնումը, կարկտապաշտպան նորագույն համակարգերի ներդրումը, օրգանական գյուղատնտեսության խթանումը, խորհրդատվական ծառայությունների բարելավումը, անասնապահության ոլորտում գյուղատնտեսական կենդանիների համարակալումը, անասնաբուժական ծառայությունների բարելավումը: Tweet Դիտում՝ 8310