Խթանող միջոցառումներ՝ թեթեւ արդյունաբերության ոլորտում
02.08.2018 | 14:39 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Մասնավորապես, ընկերությանը հնարավորություն է տրվել ներդրումային ծրագրի շրջանակում օգտվելու ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնությունից:
Ընկերությունը նախատեսում է կատարել 1,98 մլրդ դրամի ներդրում՝ բարձրորակ հումք ձեռք բերելու նպատակով, որը կօգտագործվի բարձր որակի տրիկոտաժե քաթանների արտադրության մեջ՝ հետագայում դրանից կարելով հագուստեղեն:
Ծրագրի արդյունքում կստեղծվի 60 նոր աշխատատեղ՝ 80 հազ. դրամ միջին աշխատավարձով:
ԱԱՀ-ի գումարների երեք տարի ժամկետով հետաձգման արտոնությունից կօգտվի թեթեւ արդյունավետության ոլորտի եւս մի ընկերություն՝ «Հելլո»-ն:
Վերջինս մտադիր է տրիկոտաժի արտադրության ոլորտում կատարել 370,8 մլն դրամի ներդրում: Արդյունքում, մինչեւ 2021-ը կստեղծվի 30 նոր աշխատատեղ՝ 106 հազ. դրամ միջին աշխատավարձով:
Ներկայում ընկերությունում աշխատում է 105 մարդ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ չնայած ընկերություններին նման արտոնություններ տրամադրելու քաղաքականությունը հասկանալի է, սակայն ամեն անգամ որոշակի հարցադրումներ են լինում դրանց տրամադրման հիմնավորումների շուրջ:
«Նախորդ նիստում պարզաբանեցինք, որ որոշակի սանդղակներ են գործում, սակայն հնչում են հարցեր, թե որքանով են օբյեկտիվ դրանք: Ընդհանուր առմամբ, ամենակարեւոր խնդիրը, որ պետք է լուծենք, նոր աշխատատեղերի ստեղծումն է, ոլորտի զարգացումը: Առաջիկայում այդ թեմայով ավելի մանրամասն քննարկում կունենանք, թեթեւ արդյունաբերության ոլորտի զարգացումը խթանելու համար պետք է միջոցներ ձեռնարկենք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ընկերություններին արտոնություններ տրամադրելու գործընթացը պետք է կազմակերպվի չափազանց թափանցիկ, որպեսզի չխաթարվի վստահության մթնոլորտը որեւէ գործընթացի նկատմամբ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: