Հայկական տեքստիլ արտադրանքը ներկայացվում է Մոսկվայում

21.03.2018 | 12:35 Գլխավոր էջ / Նորություններ /
#Զարգացման հիմնադրամ #ՏեքստիլԼեգՊրոմ
Հայաստանի թեթեւ արդյունաբերության ոլորտի 5 ընկերություն միասնական տաղավարով մարտի 20-23-ը Մոսկվայում ներկայացնում են երկիրը «ՏեքստիլԼեգՊրոմ» (TextilLegProm) միջազգային ցուցահանդեսում։

Հայաստանի զարգացման հիմնադրամում նշել են, որ TextilLegProm-ը միջազգային մատակարարների, միջին եւ խոշոր գնորդների համար հայաստանյան արտադրողների հետ բիզնես հանդիպում է կազմակերպել, որին «Լենտեքս», «Ալեքս տեքստիլ», «Արշալույս», «Մոսինի» եւ «Սարտոն» ընկերությունները կներկայացնեն արտադրական կարողությունները եւ արտահանման ենթակա նմուշները։

Բացի այդ, 50-րդ հոբելյանական ցուցահանդեսի կատալոգը կներկայացնի Հայաստանի տեքստիլ ոլորտի վերջին տարիների ձեռքբերումները։
 

«ՏեքստիլԼեգՊրոմը» տարեկան 2 անգամ անցկացվող տոնավաճառ-ցուցահանդես է, որտեղ աշխարհի 25 երկրից ավելի քան 2000 ընկերություն ներկայացնում է տեքստիլ արտադրանք եւ թեթեւ արդյունաբերության սարքավորումներ։ Այն իր 42 000 քմ տարածքով համարվում է աշխարհի ամենամեծ 50 ցուցահանդեսային միջոցառումներից մեկը։

«Որեւէ երկրի արտադրողների հետ հատուկ հանդիպման կազմակերպումը բացառիկ միջոցառում է միջազգային էքսպոյի շրջանակում, որը հայաստանյան արտադրողների բանակցային հնարավորությունները պարզապես բազմապատկում է։ Վստահաբար, որոշիչ է եղել հայաստանյան տեքստիլ ոլորտի արագ աճն ու արտահանման ներուժը»,- նշել է Զարգացման հիմնադրամի Միջազգային համագործակցության թիմի ղեկավար Նարեկ Ալեքսանյանը։

«ՏեքստիլԼեգՊրոմ»-ի անցած տարվա 2 ցուցահանդեսների ընթացքում հայաստանյան արտադրողներն ավելի քան 730 մլն դրամի արտահանման պայմանագրեր են կնքել։
Դիտում՝ 8911
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW