Թեթեւ արդյունաբերության ոլորտի 6 ընկերություններ միասնական տաղավարով ներկայացնում են Հայաստանը Մոսկվայում այսօր բացված «ՏեքստիլԼեգՊրոմ» 49-րդ միջազգային ցուցահանդեսին՝ Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ։ Ինչպես հայտնել են հիմնադրամում, ցուցահանդեսին մասնակցում են «Լենտեքս», «Հելլո», «Արշալույս», «Ալեքս տեքստիլ», «Ֆիրմա Լիդա» ընկերություններն ու Կամսար Դարբինյան ԱՁ-ն՝ տրիկոտաժի, գուլպեղենի, հագուստի սեփական արտադրության հավաքածուներով: 28.08.2017 | 17:22 «Եվրասիական շաբաթ»-ը հաջողված էր հայ դեղագործների համար Հայկական ընկերությունները միջազգային էքսպոյին մասնակցում են արդեն 5-րդ անգամ, իսկ նախկին ցուցահանդեսների մասնակից բոլոր ընկերություններն արտահանման պատվերներ են ստացել։ «Միայն փետրվարի ցուցահանդեսից հայկական ձեռնարկությունները 400 մլն դրամի արտահանման պատվերներ են ստացել։ Ընդ որում, ամեն հաջորդ ցուցահանդեսից հետո պատվերների քանակը նկատելիորեն ավելանում է»,- նշել է Հիմնադրամի միջոցառումների կազմակերպման խմբի ղեկավար Մարկուս Ազադյանը։ «Հայկական արտադրանքի արտահանման զգալի աճը, մասնավորպես, Ռուսաստան, պայմանավորված է կառավարության, Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության արդյունավետ քաղաքականությամբ եւ հատկապես արտադրության ու արտահանման խթանման ծրագրերով»,- ասել է Ռուսաստանում ՀՀ առեւտրային ներկայացուցիչ Կարեն Ասոյանը։ Տեքստիլ ու թեթեւ արդյունաբերության արտադրանքի ու սարքավորումների Ռուսաստանի խոշորագույն ցուցահանդեսն անցկացվում է տարեկան երկու անգամ, 40 000 քմ տարածք զբաղեցնող 9 սրահներում։ «ՏեքստիլԼեգՊրոմ» 49-րդ էքսպոյին մասնակցում են ավելի քան 200 ընկերություններ աշխարհի 28 երկրներից։ Սպասվում են 35 000-ից ավելի այցելուներ` մեծածախ գնորդներ, ոլորտի մասնագետներ, առեւտրային ցանցերի ներկայացուցիչներ, ներմուծողներ։ Tweet Դիտում՝ 4919