Պետական միջոցները բոլոր ուղղություններով փոշիացվել են, ասել է վարչապետը
26.07.2018 | 12:01 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Photolure

Այս մասին վարչապետն ասել է՝ անդրադառնալով համայնքների կապիտալ ծրագրերի համաֆինանսավորմանն ուղղվող սուբվենցիաների տրամադրման հարցին:
«Չնայած մենք խոստացել ենք բավական մեծ գումար հատկացնել համայնքներին տրամադրվող սուբվենցիաներին, սակայն այս ոլորտում, կարծես, դեռեւս չենք կարողանում աշխուժություն ապահովել: Մենք կարող ենք արձանագրել, որ բոլոր ուղղություններով պետական միջոցները փոշիացվում են: Մինչեւ այդ անցքերը չփակենք, այլ թեմաների մասին խոսելն ուղղակի լուրջ չի լինելու»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:
Նա նշել է, որ այս տարի կառավարությունը պատրաստվում է շուրջ 10 մլրդ դրամ ուղղել համայնքներին տրամադրվող սուբվենցիաներին, սակայն միջոցները կտրամադրվեն միայն այն ժամանակ, երբ համոզված լինեն, որ դրանք իսկապես ծառայում են իրենց նպատակին:
«Ինչքան շատ լցնենք այդ ծակ կաթսաները, այնքան վարարելու են կաթսայից դուրս տանող խողովակները»,- հայտարարել է կառավարության ղեկավարը:
Մյուս կողմից, վարչապետն ընդգծել է, որ «համայնքները բավարար միջոցներ չունեն համաֆինանսավորելու կապիտալ ծրագրերը, քանի որ այդ միջոցները վատնվում են ծանոթ-բարեկամների պետական աշխատանքի տեղավորելու եւ առանց աշխատելու աշխատավարձ ստանալու վրա»:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: