«Մարզերում տնտեսությունը պետք է շղթայական ռեակցիայով զարգանա»

06.07.2018 | 17:58 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #Վայոց ձոր
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Վայոց ձորում մարզի համայնքների ղեկավարների հետ հանդիպմանը տեղեկացրել է, որ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջարկների հիման վրա որոշում է կայացվել սուբվենցիաների գծով 10 մլրդ դրամ հատկացնել համայնքներին:

Կառավարության հաղորդագրության համաձայն՝ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել ներկայացնել համապատասխան ծրագրերը, որոնք նախընտրելի է, որ վերաբերվեն ենթակառուցվածքներին, խմելու, ոռոգման ջրի համակարգերի վերականգնմանը, գյուղտեխնիկային եւ ճանապարհներին:

«Հույս ունենք գումարները ծախսել այնպես, որ դրանք բերեն շղթայական ռեակցիա, որպեսզի տնտեսությունը մարզերում տեղից շարժվի»,- ասել է վարչապետը՝ ընդգծելով, որ պետք է հատուկ ուշադրություն դարձվի շինարարության որակին:

Միաժամանակ, գործադիրի ղեկավարը նշել է, որ այլեւս Հայաստանում բացառվելու են մենաշնորհները, այդ թվում՝ խոշոր եւ մանր եղջերավոր անասունների արտահանման ուղղությամբ: Կառավարությունը խրախուսելու է, որպեսզի անասնապահությունը զարգանա եւ գյուղացին արտահանումից ստանա առավելագույն եկամուտ:

«Հայաստանում տեղի է ունեցել մթնոլորտի փոփոխություն, մարդիկ պետք է այդ փոփոխությունները տեսնեն իրենց համայնքներում, սկսած համայնքի ղեկավարի գործունեությունից: Մենք պետք է որեւէ չարաշահում բացառենք: Նման յուրաքանչյուր դեպք կհետաքննվի եւ ընթացք կստանա: Այսօր որեւէ մեկը որեւէ մեկի առաջ չի կարող որեւէ պարտավորություն ունենալ: Այն մարդիկ, ովքեր պատրաստ են այս կանոնների շրջանակում աշխատել, ունեն իրենց համայնքների ժողովրդի աջակցությունը՝ մենք պատրաստ ենք այդ համայնքների ղեկավարների հետ աշխատել, ուս ուսի տալ եւ շարժվել առաջ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Դիտում՝ 2154
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW