ԵՄ դեսպանին է ներկայացվել տնտեսական բարեփոխումների ընթացքը
26.07.2018 | 09:35 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարություն



Նախարարությունում նշել են, որ դեսպանի խնդրանքով Արծվիկ Մինասյանը ներկայացրել է երկրում իրականացվող բարեփոխումների ընթացքը:
Մասնավորապես, տնտեսական ցուցանիշներին անդրադառնալով՝ նախարարը նշել է, որ տարվա առաջին կիսամյակի կտրվածքով գրանցվել է տնտեսական ակտիվության 8,9% աճ, աճել են արտահանման եւ ներմուծման ծավալները, զարգացում կա գրեթե բոլոր ուղղություններով, ինչը փաստում է, որ տնտեսությունը դրական է արձագանքել իրականացվող հակակոռուպցիոն գործողություններին եւ կառավարության՝ մրցակցային միջավայր ձեւավորելու հանձնառությանը։
Ներկայում մեծ անհրաժեշտություն են ինստիտուցիոնալ համակարգերի ձեւավորումն ու օրենսդրական բարեփոխումները։ Այս տեսանկյունից Արծվիկ Մինասյանը հատկանշել է պետություն-մասնավոր հատված փոխգործակցությանը եւ օտարերկրյա ներդրումների պաշտպանությանը վերաբերող օրինագծերի ընդունման կարեւորությունը։
Նախարարը հետագա աշխատանքում հաջողություններ է մաղթել Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանին, որն ավարտում է առաքելությունը Հայաստանում։
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: