Տնտեսական ակտիվությունը հունվար-հունիսին կազմել է 8,9%

20.07.2018 | 15:11 Գլխավոր էջ / Նորություններ /
#Տնտեսական ակտիվություն #ԱՎԾ
2018թ. հունվար-հունիսին, նախորդ տարվա նույն ամիսների համեմատ, հանրապետությունում գրանցվել է 8,9% տնտեսական ակտիվություն:

Համեմատության համար նշենք, որ հունվար-մայիսին նույն ցուցանիշը կազմել էր 8,6%:

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն՝ 2018թ. հունվար-հունիս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 3,7%-ով, գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը՝ 5,5%-ով, իսկ շինարարության ծավալը՝ 13,5%-ով:

Առեւտրի շրջանառությունն այս ամիսներին ավելացել է 9,1%-ով, իսկ ծառայությունների ծավալն առանց առեւտրի՝ 18,1%-ով:

Սպառողական գների ինդեքսը (ՍԳԻ) Հայաստանում հաշվետու ամիսներին աճել է 2,4%-ով, արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 3,6%-ով: 2018թ. հունվար-հունիսին գրանցվել է միջին ամսական անվանական աշխատավարձի աճ 4,4%-ի չափով:

Արտաքին առեւտրաշրջանառության ծավալը հունվար-հունիսին ավելացել է 28,9%-ով: Ընդ որում, արտահանման ծավալն աճել է 20%-ով, իսկ ներմուծման ծավալը՝ 33,9%-ով:
Դիտում՝ 2296
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW