2018թ. հունվար-մայիսին, նախորդ տարվա նույն ամիսների համեմատ, հանրապետությունում գրանցվել է 8,6% տնտեսական ակտիվություն:Համեմատության համար նշենք, որ հունվար-ապրիլին նույն ցուցանիշը կազմել էր 9,7%:ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն՝ 2018թ. հունվար-մայիս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 3,3%-ով, գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը՝ 1,5%-ով:Ուշագրավ է, որ հունվար-մայիսին շինարարության ծավալն ավելացել է 17,4%-ով:Առեւտրի շրջանառությունն այս ամիսներին ավելացել է 10,2%-ով, իսկ ծառայությունների ծավալն առանց առեւտրի՝ 17,5%-ով:Սպառողական գների ինդեքսը (ՍԳԻ) Հայաստանում հաշվետու ամիսներին աճել է 2,8%-ով, արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 3,5%-ով: 2018թ. հունվար-մայիսին գրանցվել է միջին ամսական անվանական աշխատավարձի աճ 4%-ի չափով:Արտաքին առեւտրաշրջանառության ծավալը հունվար-մայիսին ավելացել է 32,4%-ով: Ընդ որում, արտահանման ծավալն աճել է 24,1%-ով, իսկ ներմուծման ծավալը՝ 37%-ով: Tweet Դիտում՝ 2573