ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանի գյուղոլորտի զարգացմանը

20.07.2018 | 09:24 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արթուր Խաչատրյան #ԵՄ
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Հարեւանության եւ ընդլայնման հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի եւ Արեւելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը։

Նախարարությունում նշել են, որ Վասիլիս Մարագոսը ներկայացրել է ԵՄ-ի հետ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում տրամադրվող հնարավոր օժանդակության եւ աջակցության ուղղությունները, ԵՄ խորհրդատվական աջակցության հնարավորությունները։

Նախարարն օրերս ընդունել էր նաեւ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկիին:

Դեսպանը պատրաստակամություն էր հայտնել շարունակել համագործակցությունը ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ ֆինանսական եւ տեխնիկական օժանդակության ձեւաչափերով:
Դիտում՝ 1857

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW