Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին կարծում է, որ մինչեւ 2030թ. երկրի ՀՆԱ-ի ցուցանիշը պետք է եռապատկվի:Ինչպես հաղորդում է «Նովոստի-Գրուզիա»-ն, միլիարդատերը, որը 2018թ. մայիսին հայտարարեց հնգամյա ընդմիջումից հետո քաղաքականություն վերադառնալու մասին, բացառիկ հարցազրույց է տվել Վրաստանի հանրային հեռուստաընկերությանը:Նրա խոսքով՝ անհնար է տնտեսությունում հրաշքներ գործել 5 կամ 10 տարում, սակայն «գործընթացը ճիշտ ուղու վրա է»:Բիձինա Իվանիշվիլին իրատեսական է համարում, որ մինչեւ 2030թ. Վրաստանում ՀՆԱ-ի ցուցանիշը մեկ շնչի հաշվով կավելանա՝ $4,5 հազ-ից հասնելով $12 հազ-ի: Tweet Դիտում՝ 5246