Կոնվերս Բանկը հովանավորում եւ աջակցում է հուլիսի 22-ին Սեւանում մեկնարկած «Սեւան ստարտափ սամիթ-2018»-ին՝ միջոցառման մասնակիցներին ֆինանսական ծառայությունների մատուցման հարցում: «Սամիթի օրերին դրամի կանխիկ շրջանառությունը տարածքում սահմանափակվելու է: Գործարքներ իրականացվելու են բացառապես վճարային քարտերով, ինչն ապահովելու համար տաղավարներում տեղադրվել են Կոնվերս Բանկի POS տերմինալներ։ Մասնակիցները, միաժամանակ, կարող են վճարային քարտեր ստանալ բանկի տաղավարում, իսկ լիցքավորել կամ վճարում իրականացնել բանկի վճարային տերմինալներով»,- ասել է Կոնվերս Բանկի Հատուկ նախագծերի զարգացման ղեկավար Ստեփան Արզումանյանը: Կոնվերս Բանկի նախաձեռնությամբ այս տարի կներկայացվեն նաեւ ֆինտեխ ոլորտում ստարտափներ, որոնցից լավագույնը՝ մտահղացման իրականացման համար, ֆինանսական աջակցություն կստանա բանկից:«Կոնվերս Բանկի մասնակցությունը «Սեւան ստարտափ սամիթ»-ին պատահական չէ: Մենք կարեւորում ենք նորարարական մտածելակերպը, նորարար լուծումների ներդրումը տնտեսության մեջ եւ վստահ ենք, որ նման մտածելակերպ ունեցող երիտասարդների շնորհիվ ունենալու ենք ավելի լավ ապագա: Այդ իսկ պատճառով էլ բանկի աջակցությունը ստարտափներին այս նախաձեռնությանը մասնակցելով չի եզրափակվելու: Կոնվերս Բանկը նախատեսում է մոտ ապագայում ներդրումներ կատարել այդ ոլորտում»,- նշել է Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Արթուր Հակոբյանը։Մասնավորապես, նշվել է, որ Կոնվերս Բանկը պատրաստ է քննարկել ու իրականացնել առանձին նախագծեր ֆինտեխ ընկերությունների հետ՝ ստեղծելով համատեղ պրոդուկտներ եւ ծառայություններ: Tweet Դիտում՝ 9728