Քննարկվել է Հայաստանում Ernst and Young-ի գործունեության ընդլայնումը

20.07.2018 | 15:51 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ernst and Young #Արմեն Սարգսյան
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է մասնագիտացված աուդիտորական եւ խորհրդատվական ծառայությունների մատուցման ոլորտում համաշխարհային առաջատարներից մեկի՝ Ernst and Young ընկերության ներկայացուցիչներին:

Նախագահի մամուլի ծառայությունում նշել են, որ պատվիրակությունը գլխավորել է Կենտրոնական եւ Հարավ-Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի կառավարիչ-գործընկեր Յացեկ Կեձիորը:

Նկատի ունենալով կազմակերպության բարձր հեղինակությունը եւ մի քանի տասնյակ տարիների փորձը աուդիտի, հարկային, իրավունքի եւ խորհրդատվության ոլորտներում՝ Արմեն Սարգսյանը կարեւորել է Հայաստանում ընկերության գործունեության ընդլայնումը, որը կնպաստի հիշյալ ոլորտների զարգացմանը, միջազգային փորձի տարածմանը եւ մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը:

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում ընկերության գործունեության ծրագրերին, մտքեր փոխանակել մեր երկրի զարգացման համար շահեկան նորարարական հեռանկարային գաղափարների շուրջ:
Դիտում՝ 5481

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW