Հայբիզնեսբանկը ներում է անհուսալի վարկերի տույժ-տուգանքները

10.07.2018 | 11:00 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայբիզնեսբանկ #տույժ
Հայբիզնեսբանկը, հետեւելով ՀՀ կառավարության առաջարկին, որոշում է կայացրել ներել ֆիզիկական անձ հաճախորդների (բացառությամբ անհատ ձեռնարկատերերի եւ նոտարների)՝ 2018թ. մայիսի 31-ի դրությամբ դուրս գրված անհուսալի բոլոր վարկերի տույժերը եւ տուգանքները:

«Վերը նշված վարկառուները կարող են այցելել բանկի գլխամասային գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ եւ ներկայացնել համապատասխան դիմում՝ պարտքի վերանայման վերաբերյալ:


Ըստ այդմ՝ բանկը յուրաքանչյուր վարկառուի համար վարկի մնացորդի եւ տոկոսագումարի համար մարման նոր ժամանակացույց սահմանելու պատրաստակամություն է հայտնում մինչեւ 10 տարի ժամկետով՝ հաշվի առնելով վարկառուի դրամական հոսքերը, պարտքի մեծությունը եւ առաջարկվող ապահովվածությունը»,- ասված է հաղորդագրությունում:
Դիտում՝ 4350

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW