ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ պետք է քարտեզագրել փոքր եւ միջին ձեռնարկատիրության խնդիրներն ու կառավարության անելիքները՝ ոլորտին աջակցելու առումով: «Կառավարության համար սա չափազանց կարեւոր ուղղություն է՝ նաեւ այն պատճառով, որ փոքր եւ միջին բիզնեսն ավելի մոբիլ է եւ այստեղ կառավարության գործունեության պոզիտիվ արդյունքներն ավելի արագ նկատելի կդառնան: Այս ոլորտի հետ առնչվում է գործարարների, ձեռներեցների շատ լայն շրջանակ: Մենք պետք է նաեւ ապահովենք մշտական հաղորդակցություն, կարողանանք հաղորդակցության հուսալի համակարգ ներդնել եւ համոզված լինել, որ այն, ինչ անում է կառավարությունը, անում է նաեւ փոքր եւ միջին ձեռներեցների մասնակցությունն ապահովելով»,- ասել է Նիկոլ Փաշինյանը թեմայի շուրջ հրավիրված հատուկ խորհրդակցությանը: 28.06.2018 | 12:16 Փաշինյան. ՓՄՁ-ներին աջակցելու համար կոնկրետ քայլեր են ձեռնարկվում Հանդիպմանը մասնակցել են նաեւ շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներն ու ՓՄՁ-ների շահերը ներկայացնող տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:Անդրադարձ են կատարվել ՓՄՁ ոլորտում առկա խնդիրներին, ՓՄՁ սուբյեկտներին տրամադրվող պետական աջակցության կառույցների գործառույթներին, ՓՄՁ-ների աջակցության գործիքակազմին, հարկային վարչարարությանը վերաբերող մի շարք հարցերի, որոնց առնչությամբ ներկայացվել են տարբեր դիտարկումներ եւ առաջարկություններ: Մասնավորապես, ներկաները կարեւորել են Հարկային օրենսգրքում բարեփոխումների իրականացումը:Վարչապետն ընդգծել է, որ կառավարությունն ունի քաղաքական կամք՝ քննարկելու ոլորտի խնդիրներն ու գտնելու դրանց լուծման տարբերակները: Այդ առումով, Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ է համարել Հարկային օրենսգրքի բարեփոխումների իրականացման ուղղությամբ քննարկումներին նաեւ ՓՄՁ-ների ներկայացուցիչների ներգրավումը: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի համակարգմամբ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության հարթակում, ՓՄՁ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ, ձեւավորել ՓՄՁ զարգացման խորհուրդ:Խորհուրդը պետք է կառուցողական մթնոլորտում պարբերաբար կքննարկի ոլորտում առկա խնդիրները, վարչապետին ներկայացնի դրանց լուծման հնարավորություններն ու հանդես կգա կոնկրետ առաջարկություններով: Tweet Դիտում՝ 2125