ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում հայտարարել է, որ փոքր եւ միջին բիզնեսին աջակցելու նպատակով կոնկրետ քայլեր են ձեռնարկվում։ «Մենք շատ լրջորեն աշխատում ենք այդ ուղղությամբ, եւ ես վաղը խորհրդակցություն եմ հրավիրել այդ թեմայով։ Մենք պետք է շատ կոնկրետ որոշենք այն ուղղությունները, թե ինչպիսի քայլեր ենք անելու՝ ՓՄՁ-ներին աջակցելու համար»,- ասել է վարչապետը։ Նրա խոսքով՝ որոշ գաղափարներ նախնական քննարկել են, եւ դրանցից պետք է լուրջ վերլուծություններ արվեն։ «ՓՄՁ-ները պաշտպանության կարիք ունեն, եւ կառավարությունն արդյունավետ միջոցներ է ձեռնարկելու այդ ուղղությամբ»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը։ Կառավարության ղեկավարը հավելել է, որ գործուն մեխանիզմներ պետք է ձեւավորել քննարկումներում ՓՄՁ ներկայացուցիչների ակտիվ ներգրավումն ապահովելու համար։ Tweet Դիտում՝ 2555