Ինեկոբանկը նոր ղեկավար ունի

11.04.2023 | 19:00 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ինեկոբանկ #Հայկ Ոսկանյան
«Ինեկոբանկ» ՓԲԸ-ն նոր ղեկավար ունի. բանկի գործադիր տնօրենի պաշտոնը ստանձնել է Հայկ Ոսկանյանը, ով շուրջ 20 տարվա աշխատանքային փորձ ունի ֆինանսաբանկային ոլորտում։ 2017 թվականից նա զբաղեցնում էր Ինեկոբանկի ֆինանսական տնօրենի պաշտոնը։

«Շնորհավորում եմ Հայկ Ոսկանյանին Ինեկոբանկի գործադիր տնօրենի պաշտոնը ստանձնելու առթիվ եւ մաղթում մեծ հաջողություններ։ Հավատում եմ, որ նա կառաջնորդի բանկը դեպի նորանոր ձեռքբերումներ»,- նշել է Ինեկոբանկի հիմնադիր եւ Խորհրդի նախագահ Ավետիս Բալոյանը։

Հայկ Ոսկանյանը շնորհակալություն է հայտնել իր հանդեպ ցուցաբերած մեծ վստահության համար.

«Համոզված եմ, որ մեր պրոֆեսիոնալ թիմի հետ միասին կշարունակենք ապահովել Ինեկոբանկի ընթացքը դեպի աճ եւ զարգացում»։

Մինչ Ինեկոբանկին միանալը, Հայկ Ոսկանյանը զբաղեցրել է տարբեր ղեկավար պաշտոններ Կենտրոնական բանկում, Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայում, Ազգային հիփոթեքային ընկերությունում եւ ոլորտի այլ առաջատար կազմակերպություններում։

Ինեկոբանկի բոլոր նորություններին եւ առաջարկներին կարող եք հետեւել բանկի պաշտոնական կայքում եւ սոցիալական հարթակներում (Facebook, Instagram
Դիտում՝ 58841
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW