Տարոն Աճեմօղլու. Հայաստանում բարեփոխումների ճիշտ ժամանակն է

11.06.2018 | 11:18 Գլխավոր էջ / Նորություններ /
#Տարոն Աճեմօղլու #Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսակոնֆերանս է ունեցել աշխարհահռչակ տնտեսագետ, պրոֆեսոր Տարոն Աճեմօղլուի հետ (Daron Acemoglu), քննարկել Հայաստանի զարգացման հեռանկարները, համագործակցության հնարավոր ձեւաչափերը:

ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ տեսակոնֆերանսին մասնակցել են նաեւ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը, Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Խաչատուրյանը, ԿԶՆ ինովացիոն լաբի տնօրեն Էրիկ Գյուլազյանը:


Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է կառավարության առաջիկա ծրագրերն ու առաջնահերթությունները:

Տնտեսագետն էլ ընդգծել է, որ ճիշտ ժամանակն է նախաձեռնել եւ սկսել իրականացնել կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ ինստիտուցիոնալ բարեփոխումներ՝ քաղաքական ուղղվածությամբ, արդարադատության, ֆինանսական համակարգերի եւ ներդրումային միջավայրի բարելավման ոլորտներում, որոնք պետք է լինեն կոնկրետ գործողություններ՝ որոշակի ժամանակահատվածում արդյունքներ արձանագրելու նպատակով:

«Տարոն Աճեմօղլուն կարեւորել է իշխանության տարբեր ճյուղերում ինստիտուցիոնալ հակակշիռների ճկուն մեխանիզմների ներդրումը, որոնք կերաշխավորեն նախկինում եղած արատավոր երեւույթների բացառումը, կառավարության գործելաոճի թափանցիկության բարձրացումը, ինչը թույլ կտա հանրությանն իշխանության գործողությունները պահել մշտադիտարկման մեջ»,- ասված է հաղորդագրությունում:


«Ներկա կառավարության գործունեության արդյունքում քաղաքացիները զգում են իրենց ներգրավվածությունը քաղաքականության մեջ։ Շատ մարդիկ Հայաստանում այս պահին իսկապես ոգեւորված են, իսկապես ուզում են լինել քաղաքականության մաս»,- ասել է Տարոն Աճեմօղլուն:

Տնտեսագետը պատրաստակամություն է հայտնել ցանկացած ձեւաչափով աջակցել Հայաստանի կառավարությանը զարգացման, ժողովրդավարացման եւ բարեփոխումների իրականացման գործում:

Զրուցակիցները պայմանավորվել են առաջիկայում եւս շարունակել քննարկումներն այս հարցերի շուրջ:
Դիտում՝ 3247
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW