Փաշինյանի հրավերով ՀՀ կայցելի անվանի տնտեսագետ Տարոն Աճեմօղլուն
13.05.2018 | 10:32 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ https://prnewswire2-a.akamaihd.net

Նախօրեին Նիկոլ Փաշինյանի հետ կայացած հեռախոսազրույցում տնտեսագետն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցել Հայաստանին՝ «տնտեսությունը վերականգնելու եւ զարգացնելու հարցում»:
«Պրն Աճեմօղլուն ընդունեց Հայաստան այցելելու իմ հրավերը: Այցի ժամկետները կճշտվեն առաջիկայում»,- տեղեկացրել է Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում:
100 LIVES նախաձեռնության տվյալներով՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր Տարոն Աճեմօղլուն ծնվել է 1967թ., Ստամբուլում, հայ ընտանիքում։
Նա պարգեւատրվել է հեղինակավոր Ջոն Բեյթս Քլարքի շքանշանով (John Bates Clark Medal), որը տրվում է մինչեւ 40 տարեկան տնտեսագետներին։
Տարոն Աճեմօղլուն են պատկանում հետեւյալ մտքերը.
- Չափազանց վտանգավոր է, երբ տնտեսական անհավասարությունը վերաճում է քաղաքական անհավասարության։
- Բարգավաճման հիմքը հաստատություններն են, այլ ոչ՝ մշակույթը կամ աշխարհագրությունը։
Հայազգի տնտեսագետի գիտելիքներին բարձր գնահատական է տվել The Region-ի խմբագիր Դուգլաս Քլեմենթը. «Տարոն Աճեմօղլուի գիտելիքի ծավալն աննկարագրելի է, գրեթե անհնարինի սահմանին։ Նրա համահեղինակներից մեկը կատակով բողոքում էր, որ «Տարոնն ավելի արագ է գրում, քան ես հասցնում եմ յուրացնել նրա հետազոտությունները»»։
Տարոն Աճեմօղլուի նշանավոր աշխատություններից է՝ «Ինչու են պետությունները ձախողում» (Why Nations Fail):
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: