Աճեմօղլու. Պետք է զգոն լինել, որ ավազակապետական նոր խումբ չհայտնվի

21.05.2018 | 10:44 Գլխավոր էջ / Նորություններ /
#Տարոն Աճեմօղլու
Ականավոր տնտեսագետ Տարոն Աճեմօղլուն (Daron Acemoglu) ասել է, որ «ուրախ է՝ (ՀՀ կառավարության հետ – խմբ.) կիսելու իր գիտելիքները, քանի որ խանդավառ ժամանակ է, եւ ինքն առնվազն դա կարող է անել»։

ՍիվիլՆեթի փոխանցմամբ՝ այս մասին Տարոն Աճեմօղլուն նշել է Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Հայագիտության ինստիտուտի տնօրեն Սալբի Ղազարյանի հետ զրույցում, որը կայացել է «Հայաստանը վաղը. քաղաքացիական դիվանագիտությունը՝ գործողության մեջ» քննարկման շրջանակում։

«Սակայն վերջիվերջո քայլը, որ պետք է անի, Հայաստանի ժողովուրդն է, ոչ թե վարչապետը, ոչ թե պատգամավորները, բյուրոկրատները կամ դատավորները, վստահաբար՝ ոչ ես, եւ ոչ էլ Սփյուռքը»,- ասել է տնտեսագետը։


«Հայաստանի ժողովուրդը, երիտասարդությունը, որ երկար ժամանակ լուռ են եղել ու մի կողմ քաշված, պետք է ներգրավվեն քաղաքականության մեջ, նրանք պետք է ձեւ գտնեն այս ամենին իրենց մասնակցությունը պահպանելու համար եւ սա վերածեն փոփոխության դրական տրենդի»,- նկատել է Տարոն Աճեմօղլուն։

Միաժամանակ, նրա կարծիքով, դա չի նշանակում, որ մարդիկ պետք է ամեն օր բողոքի ցույցեր անեն։

«Բայց նրանք պետք է ներգրավված լինեն, պետք է չհանդուրժեն վերջին երկու-երեք տասնամյակներում թույլ տրված սխալների կրկնությունն ու աջակցեն նրան, ով որ կձեռնարկի խելամիտ բարեփոխումներ, նաեւ զգոն մնան, որպեսզի նոր ավազակապետական, կոռումպացված խումբ չհայտնվի։ Մեդիայի, քաղաքացիական հասարակության կառույցների միջոցով նրանք պետք է գտնեն ճիշտ ձեւը հետեւելու ու վերահսկելու այդ գործընթացը, որպեսզի հավաստիանան, որ սրանք հին այրերը չեն, այլ դրական փոփոխության շարունակությունն է»,- ասել է տնտեսագետը:

Տարոն Աճեմօղլուի հետ զրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուրի կայքում:
Դիտում՝ 2491
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW