Այսօր Երեւանում անցկացվել է հայ-բրիտանական առաջին գործարար համաժողովը, որի շրջանակում ներկայացվել են առեւտրի եւ ներդրումների ոլորտում երկկողմ համագործակցության հնարավորությունները։ Նախքան համաժողովի մեկնարկը բրիտանական 10 բիզնես ընկերությունների ներկայացուցիչները երկօրյա ինտենսիվ քննարկումներ են ունեցել հայաստանյան պետական կառույցների եւ գործարարների հետ։ 19.02.2018 | 11:15 Մարկ Փրիթչարդ. Բրիտանական բիզնես ներկայությունը ՀՀ-ում կընդլայնվի Պատվիրակության ղեկավար, Հայաստանում եւ Վրաստանում առեւտրի եւ ներդրումների հարցերով հանձնակատար Մարկ Փրիթչարդը նշել է, որ փորձելու են համագործակցություն ծավալել հնարավոր բոլոր ուղղություններով, քանի որ Բրիտանիայի կառավարությունը կարեւորում է գլոբալ ներդրումները տարածաշրջանում։ Մեծ Բրիտանիայի դեսպան Ջուդիթ Ֆարնուորթն էլ հավելել է, որ Բրիտանիայի կառավարությունը պատրաստ է աշխատել ոչ միայն առեւտրի եւ ներդրումների ոլորտում, այլեւ օգնել ՀՀ կառավարությանը պետական կառավարման եւ տնտեսության զարգացման հարցերում։ «Հայաստանի կառավարությունն արդեն իսկ որոշ քայլեր ձեռնարկել է, որ բիզնես միջավայրի հանդեպ վստահությունը բարձրացնի, եւ այս ուղղությամբ մենք ակնկալում ենք նաեւ հետագա քայլեր եւս։ Մենք շատ լավատես ենք եւ պատրաստ ենք օգնել»,- ասել է դեսպանը։ ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն էլ նկատել է, որ երկրում տարբեր ներդրումներ եւ բիզնես անելու համար արդեն ձեւավորված է «լավ մթնոլորտ»։«Մի քանի հարց կար Հայաստանում, որոնք էապես խոչընդոտում էին բիզնեսի ծավալմանը։ Այդ հարցերը, ըստ էության, մեկ օրում լուծվել են»,- ասել է առաջին փոխվարչապետը՝ համաժողովի մասնակիցներին հորդորելով միջոցառման ընթացքում ձեռք բերել իրական պայմանավորվածություններ։ 28.02.2017 | 10:18 Լոնդոնում կանցկացվի հայ-բրիտանական ամենախոշոր B2B միջոցառումը Հայ-բրիտանական գործարար պալատի նախագահ Արաքսյա Մարտիրոսյանի խոսքով՝ բրիտանացի գործարարների ուշադրության կենտրոնում են վերականգնվող էներգիայի, տարբեր ենթակառուցվածքների, ինչպես նաեւ մասնագիտական ծառայությունների մատուցման ոլորտները։ «Սա ճանաչողական այց է։ Նրանք առաջնային ցանկանում են հասկանալ, թե որքանով են ներդրողներն այստեղ պաշտպանված»,- ասել է նա։ Tweet Դիտում՝ 3909