Երեւանը կմիավորի հայ եւ բրիտանացի գործարարներին

05.06.2018 | 18:07 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արծվիկ Մինասյանն #Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթ
ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանն այսօր հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթի հետ։

Արծվիկ Մինասյանը կարեւորել է նախարարության ծրագրերին բրիտանական կառավարության օժանդակությունն ու աջակցությունը։

Նախարարության հաղորդագրության համաձայն՝ դեսպանն էլ հայտնել է Մեծ Բրիտանիայի կառավարության աջակցությունը Հայաստանի գործադիրի կողմից իրականացվող բարեփոխումներին, հատկանշել կոնկրետ քայլերի ձեռնարկումը, որի վկայությունը նաեւ բրիտանական հայտնի ընկերությունների ներկայացուցիչների այցն է Հայաստան եւ պատկան մարմինների հետ ներդրողների նախանշված առաջիկա հանդիպումը։

Նշենք, որ հունիսի 6-ին երկօրյա այցով Հայաստան կժամանի բրիտանական բիզնես պատվիրակություն՝ Մեծ Բրիտանիայի Առեւտրի եւ ներդրումների հարցերով հանձնակատար, խորհրդարանական Մարկ Փրիթչարդի ղեկավարությամբ։

Հունիսի 7-ին էլ տեղի կունենա հայ-բրիտանական գործարար համաժողով, որին կմասնակցեն 10 բրիտանական եւ շուրջ 100 հայկական բիզնես ընկերությունների ներկայացուցիչներ:
Դիտում՝ 2488
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW