ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդն այսօրվա նիստում որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6%:«2018թ. ապրիլին արձանագրվել է 0,3% գնանկում՝ նախորդ տարվա նույն ամսվա 1% գնաճի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճն ամսվա ընթացքում զգալիորեն նվազել է՝ կազմելով 2,4%: Ձեւավորված ցածր գնաճը պայմանավորվել է ինչպես բնականոն գնաճի աճի դանդաղմամբ, այնպես էլ սեզոնային ապրանքների գների նվազմամբ: ԿԲ խորհուրդը գնահատում է, որ գնաճն առաջիկա ամիսներին դեռեւս կպահպանվի տատանումների թույլատրելի միջակայքի ստորին հատվածի մոտ: Արտաքին հատվածում ապրիլ ամսվա փաստացի զարգացումների համաձայն շարունակվել են համաշխարհային տնտեսության աճի բարելավման եւ հիմնական հումքային ապրանքների միջազգային շուկայում դիտվող թույլ գնաճային միտումները: Նման պարագայում արտաքին հատվածից ԿԲ խորհուրդը շարունակում է ակնկալել արտաքին պահանջարկի ընդլայնմանը համաչափ գնաճային ազդեցություններ»,- ասված է հաղորդագրությունում: ԿԲ խորհուրդն արձանագրել է, որ 2018թ. առաջին եռամսյակում պահպանվել է համեմատաբար բարձր տնտեսական ակտիվություն՝ պայմանավորված արդյունաբերության, շինարարության եւ ծառայությունների ոլորտներում դիտված արտադրողականության բարձր աճով: Դա ուղեկցվել է նաեւ ներքին պահանջարկի վերականգնման բարձր տեմպերով եւ ակնկալվում է, որ երկրորդ եռամսյակից վերջինիս աճը որոշակիորեն կդանդաղի՝ աստիճանաբար մոտենալով իր կայուն մակարդակին։ 09.04.2018 | 16:43 Ֆինանսական կայունությունը եւս դառնում է ԿԲ հիմնական նպատակ ԿԲ խորհուրդը գտնում է, որ տարվա անցած ժամանակահատվածում գնաճային սպասումները կայունացել են եւ առաջիկա ամիսներին լրացուցիչ գնաճային ճնշումներ չեն սպասվում: Միեւնույն ժամանակ, խորհուրդը գնահատում է, որ ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած քաղաքական իրադարձությունների ազդեցությունը ֆինանսական շուկայի վրա արդյունավետորեն չեզոքացվել է ԿԲ անկախության մանդատի ներքո կիրառված համարժեք գործիքակազմի շնորհիվ։«Հաշվի առնելով վերոնշյալը՝ ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում դեռեւս պահպանել գործող դրամավարկային պայմանները՝ միաժամանակ գտնելով, որ կանխատեսված զարգացումների ներքո հետագայում անհրաժեշտ կլինի դրամավարկային խթանող պայմանների աստիճանական չեզոքացում՝ գնաճի նպատակի իրագործման համար: Արդյունքում ակնկալվում է, որ կանխատեսվող հորիզոնում 12-ամսյա գնաճը կտատանվի թույլատրելի միջակայքում՝ կայունանալով նպատակային 4% ցուցանիշի շուրջ»,- ասված է հաղորդագրությունում: 27.04.2018 | 15:43 ԿԲ. 2017-ին բանկերն ապահովել են հիմնական ցուցանիշների զգալի աճ Տնտեսական զարգացման հեռանկարներից եւ գնաճի վերականգնման հետագծից շեղման ռիսկերը ներկայում գնահատվում են ավելի հավասարակշռված, որոնց դրսեւորման պարագայում ԿԲ-ն համապատասխանորեն կճշգրտի դրամավարկային քաղաքականության ուղղությունները՝ ապահովելով գների կայունությունը: Tweet Դիտում՝ 1401