Այսօր հրապարակվել է ՀՀ Կենտրոնական բանկի 2017թ. տարեկան հաշվետվությունը, որն ամփոփում է նախորդ տարում ԿԲ գործունեության հիմնական ուղղությունները, գների եւ ֆինանսական կայունության ապահովմանն ուղղված քաղաքականության արդյունքները: 2017թ. Կենտրոնական բանկը, պահպանվող ցածր գնաճային միջավայրի պայմաններում, շարունակել է իրականացնել խթանող դրամավարկային քաղաքականություն: Վերաֆինանսավորման տոկոսադրույքը տարեսկզբին նվազեցվել է 6%-ի եւ պահպանվել այդ մակարդակում: Վերջինիս ցածր մակարդակը շարունակել է փոխանցվել պետական պարտատոմսերի, դրամային ավանդների եւ վարկերի տոկոսադրույքներին, ինչի արդյունքում արձանագրվել է ներքին պահանջարկի ընդլայնում, իսկ գնաճը տարեվերջին կազմել է 2,6%՝ գտնվելով տատանումների թույլատրելի միջակայքում: 27.03.2018 | 18:26 Վերաֆինանսավորման տոկոսադրույքը կրկին անփոփոխ է ԿԲ-ում նշել են, որ բանկային համակարգն ապահովել է բոլոր հիմնական ցուցանիշների զգալի աճ: Հիմնական ֆինանսական ցուցանիշների աճով են տարին ամփոփել նաեւ վարկային կազմակերպությունները, ապահովագրական ընկերություններն ու ֆինանսական համակարգի մյուս մասնակիցները, հատկանշական է պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի կուտակային միջոցների աճի արագացումը:«Ֆինանսական կայունության համատեքստում կարգավորման եւ վերահսկողության դաշտի միջոցառումները, մակրոտնտեսական իրավիճակի բարելավմանը զուգահեռ, նպաստել են ֆինանսական համակարգի կայունության ամրապնդմանը: Բանկային համակարգը շարունակել է ապահովել բավարար կապիտալի համարժեքություն եւ իրացվելիության բարձր մակարդակ: Վարկային պորտֆելի որակի բարելավումն իր դրական ազդեցությունն է ունեցել բանկերի ընդհանուր կապիտալի համարժեքության վրա»,- ասված է հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 2991